Արմեն Սարգսյանը լուրջ մարդ ա, բերեք օգնենք էդ մարդուն. ՀՀԿ-ական պատգամավոր
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հույս ունի, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Դիտարկմանը, թե վարչապետն էլ էր խոստացել ներդրումներ բերել, նա արձագանքեց, թե բերել է:
«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ ա, բերեք օգնենք էդ մարդուն, ընենց չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի: Սաղ ազգով պետք ա պադերժկա անենք: Նա մեծ կապեր ունի Սփյուռքում»,- ասաց պատգամավորը:
Սեյրան Սարոյանը նաև չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ նախագահի պաշտոնն այսուհետ առավել խորհրդանշական բնույթ է կրելու:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության մեղադրանքներին, թե Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթեր չունի՝ քաղաքացիության հետ կապված, նա նշեց. «Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ պտի սարքի, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էտ ա, եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի: Էղած բանն էլ կարան շեղեն: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ օրենքի մեջ է: Պետություն կա, օրենք կա»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե պետք լինի, կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ ՀՀ վարչապետ դառնա. Սեյրան Սարոյան
- «Ելք»-ի դիրքորոշումը՝ դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանն, ավելի հիմնավոր դարձավ. Փաշինյան
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
- Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան
- ԱԺ-ում ՀՀ նախագահ են ընտրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան