Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի՝ Հրայր Թովմասյանին հաջորդող հերթական համարը Տաճատ Վարդապետյանն է։Պատգամավորության մանդատը վերջինիս փոխանցելու գործընթացը տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ այսօր գումարվելիք նիստի ընթացքում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
«ԿԸՀ-ն համապատասխան որոշում կընդունի, ինչից հետո էլ ցուցակի հաջորդ համարը, եթե ինքնաբացարկ չի հայտնի, կստանձնի պատգամավորական մանդատը։ Եթե համապատասխան գրությունը ԱԺ-ից գնացել է ԿԸՀ, ԿԸՀ-ն նիստ կգումարի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ մանդատի փոխանցման գործընթացը տեղի կունենա հենց այսօր։
Նշենք, որ այսօր՝ ժամը 18.00-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստում կազմելու է արձանագրություն ՝ ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի՝ Հրայր Թովմասյանի մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին:
Նշենք նաև, որ այսօր 64 կողմ, 27 դեմ ձայնով Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ 105 պատգամավորից քվերակությանը մասնակցել են 93-ը, քվերաթերթիկներից անվավեր են ճանաչվել 2-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան