
Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի առաջին համատեղ պարտականությունը
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը կատարել են իրենց առաջին համատեղ պարտավորությունը: Նրանք արքայազներ Ուիլյամի ու Հարրի հետ մասնակցել են Royal Foundation բարեգործական հիմնադրամի ֆորումին, որն այս տարի անցկացվել է առաջին անգամ: Ինչպես հայտնի է, Հարրին, Ուիլյամը և Քեյթը հանդիսանում են թագավորական հիմնադրամի հովանավորներ, իսկ Մեգանը պաշտոնապես այդ տիտղոսը կստանա ամուսնությունից հետո, գրում է Hello ամսագիրը:
Նրանք մասնակցել են «Միասին դեպի փոփոխություններ» քննարկմանը, խոսել են ապագա ծրագրերից:
Իրենք համատեղ հրապարակային միջոցառման համար Մեգանն ու Քեյթն ընտրել են միևնույն գույների հագուստներ՝ կապույտի երանգներով։ Երրորդ երեխային սպասող Քեյթը հագել էր երկնագույն դասական զգեստ, Մեգանը՝ մուգ կապույտ շոր։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին