Նոր եռանդով ու ոգևորությամբ պատրաստվում եմ վերադառնալ խորհրդարան. Տաճատ Վարդապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանը լիովին պատրաստ է ստանձնելու պատգամավորական մանդատը, որն այսօր ԿԸՀ-ում գումարվելիք նիստի ընթացքում կփոխանցվի իրեն։ Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Միշտ պատրաստ եմ։ Մանդատից հրաժարվելու խնդիր չեմ տեսնում, այդպիսի հարց միանշանակ չկա»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞րն է լինելու օրենսդիր մարմնում իր առաջին անելիքը, Տաճատ Վարդապետյանը պատասխանց, որ այդ հարցն ավելի ճիշտ կլիներ տալ սկսնակ, ԱԺ-ում աշխատելու փորձ չունեցող պատգամավորի։
«Այդ հարցը երևի կարելի է ուղղել նրան, ով առաջին անգամ պետք է մտնի ԱԺ նիստերի դալիճ և պատգամավորական թոթովանքներ ասի։ Իմ տասնամյա կենսագրությունը թույլ է տալիս ասելու, որ ես փորձառու եմ։ Բոլոր ժամանակներում օրենսդիր մարմնում կան խնդիրներ, և իմ՝ գրեթե մեկամյա հանգստի ընթացքում ակումուլյացրել եմ ուժերս և նոր եռանդով ու ոգևորությամբ պատրաստվում եմ վերադառնալ խորհրդարան»,- ասաց Տաճատ Վարդապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին
- Հրայր Թովմասյանը ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին