ՀՀ նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին
«Շնորհավորում եմ հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, մաղթում եմ աշխատանքային հաջողություն պատասխանատու պաշտոնում»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ դիմելով ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին։
Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ, 127-րդ հոդվածի ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։
ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին։
ԱԺ նախագահը տեղեկացրեց նաև, որ հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
- ԱԺ-ում ՀՀ նախագահ են ընտրում
- Ես վստահ եմ՝ եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան