Կիրո Մանոյան. Նախագահի հայտարարությամբ Հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր վտանգը զրոյացվեց
Դաշնակցություն կուսակցությունն արդեն հայտարարություն է տարածել, որով ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման փաստին, ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Մենք այս արձանագրություններին ի սկզբանե դեմ էինք, որովհետև այնտեղ կային դրույթներ, որոնք կարող էին մեկնաբանվել, որպես Թուրքիայի երեք նախապայմաններից երկուսի բավարարում: Իսկ երրորդ նախապայմանը Արցախի վերաբերյալ Թուրքիան արդեն վավերացման գործընթացի ժամանակ բարձրացրեց»,- նշեց Մանոյանն ու հավելեց, որ ավելի շուտ էլ կարելի էր ձերբազատվել այս արձանագրություններից:
«Բայց ամեն դեպքում կարծում ենք, որ երեկվա որոշումը մեկընդմիշտ Հայաստանի համար այս արձանագրությունները առոչինչ է դարձնում և զրոյական է դարձնում այն վտանգը, որ կարող էին այս արձանագրությունները հասցնել Հայաստանի շահերին»,- նշեց նա:
Մանոյանի կարծիքով, հետագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կամք դրսևորի առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ:
«Մինչև Թուրքիան իր կեցվածքը, դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չփոխի մենք այլևս պետք չէ ջանքեր թափենք այս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այո՛, Թուրքիան, ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ ինքն էր որոշել, որ Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ չհաստատի և ցամաքային շրջափակումը չհանի»,- նշեց Մանոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ տվեցին հայ-թուրքական արձանագրությունները
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»
- Վահրամ Բաղդասարյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին
- Նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ-ի համար այլևս արժեք չունեն. ՀՅԴ գործիչ
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
- Դավիթ Հովհաննիսյան. Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան