Արմեն Սարգսյանն ակնկալում է բոլորի աջակցությունը՝ ապագա կարևոր հաղթանակներին
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը Ազգային ժողովում շնորհակալություն հայտնեց ԱԺ բոլոր պատգամավորներին՝ քվեարկության համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմ և դեմ քվեարկողներին, շնորհակալություն մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների գործընթացում տեղի ունեցող ձեր կարևոր ներդրման համար։ Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին։
Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան և Սփյուռք»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
- ԱԺ-ում ՀՀ նախագահ են ընտրում
- Ես վստահ եմ՝ եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին