«Ժամանակ». Դաշնակցականները ձգտում են հասնել Շիրակի մարզի ամբողջական կառավարմանը
«Ժամանակ»«-ը գրում է, թե դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատև կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։
Թերթի տեղեկությունների համաձայն, խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաև ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։
«Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի ասյօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները