Քաղաքական 12:09 02/03/2018 Հայաստան

Թուրքիան Եվրոպային պետք է, բայց շատ խնդիրներ է առաջացնում. քաղաքագետ

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մեջ անսպասելի ոչինչ չկար: Մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պաշտոնատար տարբեր անձանց շուրթերով բազմիցս բարձրաձայնվել է, որ դա տեղի կունենա, վերջին ամիսներին պարզ էր, որ կլինի գործող նախագահի ներկա պաշտոնավարման ժամկետի ավարտին, այսինքն՝ մոտավորապես մարտին: Պատճառները բավական նկատելի են. արձանագրությունների ու թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման կամ դիվանագիտության տրամաբանության ձևաչափը վաղուց է մահացել, այն փաստացի քաղաքական իմաստով արդեն երկար տարիներ է՝ ինչ գոյություն չունի, հիմա ֆորմալ առումով կատարվեց այն, ինչ պարզ էր մինչ այդ ևս, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման ոլորտում ռեալ գործընթաց տեղի չի ունենում»,- ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ այն պահին, երբ ֆուտբոլային դիվանագիտություն էր սկսվում , դա տեղի էր ունենում մեծ կայսրությունների քաղաքական հովանավորչության ներքո: Այս երևույթի պատճառներն, ըստ քաղաքագետի, հասկանալի են. որքան էլ զարմանալի թվա, Հայաստանն այն ժամանակ Թուրքիայի համար Արևմուտք էր. Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանի բացման շահագրգռվածությունն առանձնապես մեծ չէր. Հայաստանը Թուրքիայի համեմատ ոչ մեծ երկիր է, տնտեսական առումով առանձնապես մեծ կարևորություն չունի, կոմունիկացիոն առումով ևս:

Այսինքն՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանները բացելու առանձնապես մեծ մոտիվացիա չուներ, դա եվրոպական օրակարգի մաս էր, Եվրոպայում ինչ-ինչ նպատակների հասնելու համար նրան պետք էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել:

«Եվրոպայում ընդունված է հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ, փակ սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն հազվադեպ է տեղի ունենում, այդ սահմանը անգամ կոչում էին «Եվրոպայում վերջին փակ սահմանը»: Թուրքիան հիմա որևէ եվրոպական հեռանկար չունի, այն, որ նրան ԵՄ չեն ընդունի, պարզ է բոլորի համար, այդ ընտանիքի մաս կազմելը Թուրքիային պետք չէ արդեն, ուստի արձանագրությունները վավերացնելու մոտիվացիան այլևս չկա»,- ասաց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փաստաթղթի մասին հայտարարությունը, որ Հայաստանի նախագահը հնչեցրեց Մյունխենում, Իսկանդարյանի գնահատմամբ՝ նույնպես հասկանալի է. այն արված է Մյունխենում, դրա հասցեատերը ոչ այնքան Թուրքիան է, որքան միջազգային հանրությունը: Սրանով հայկական կողմը ասում է՝ մենք սկզբունքորեն պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման, սակայն՝ առանց նախապայմանների:

Ըստ Իսկանդարյանի՝ այն, ինչ կատարվեց, Հայաստանի մեղքով չէ, այլ Թուրքիայի: Հայ-թուրքական արձանագրության մեջ չկա ոչ մի բառ՝ Ղարաբաղի կամ Ադրբեջանի մասին, բայց հետո Թուրքիան սկսեց նախապայմաններ առաջադրել: Հարցին՝ արդյո՞ք միջազգային հանրության համար հասկանալի դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունների՝ կյանքի չկոչվելու մեղավորը Թուրքիան է, Իսկանդարյանը պատասխանեց, որ բոլոր մարդիկ, ովքեր սրա հետ կապ ունեն, սրանով զբաղվում են, հասկացան՝ խնդիրը Թուրքիայից է, դա ուղղակի անհնար է չհասկանալ:

«Սկզբում նրանք խոսում էին առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, հետո փաստաթուղթը եղավ, հետո Թուրքիան սկսեց նախապայմանների մասին խոսել»,- ասաց նա:

Իսկանդարյանը նշեց երկու՝ իրար հակասող հանգամանքի մասին. կան երկու հանգամանքներ՝ Թուրքիան Արևմուտքի հետ շատ խնդիրներ ունի, նա Արևմուտքի համար խնդրահարույց երկիր է, ում հետ շատ դժվարություններ են առաջանում, բայց մյուս կողմից՝ Թուրքիան պետք է Արևմուտքին. Ներկա դրությամբ, երբ Սիրիայում, Իրաքում ճգնաժամ է, փախստականների ճգնաժամը կա, Թուրքիան, իբրև ՆԱՏՕ-ի անդամ, պետք է Արևմուտքին: Քաղաքագետի խոսքով՝ դա Անկարայում ևս հասկանում են ու հասկանում են իրենց գինը, դրա համար Արևմուտքը Թուրքիայի հետ շատ կոպիտ լինել չի կարող, ուստի մի կողմից՝ փորձում է նրան համոզել, մյուս կողմից՝ Թուրքիան շատ խնդիրներ է առաջացնում:

Իսկանդարյանը նշեց՝ Թուրքիան այժմ ադրբեջանականանում է, և դա թույլ չի տալիս կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ: Երբ Թուրքիան փոխվի, նոր կարելի է մտածել՝ ինչպես կընթանան գործընթացները: Ըստ քաղաքագետի՝ Թուրքիայում արդեն չկան ուժեր, որոնք Էրդողանի դեմ դուրս կգան, ուստի ապագայում Էրդողանը Ալիև կդառնա և հետաքրքիր կլինի տեսնել՝ այդ ժամանակ ինչ գործընթացներ կլինեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}