Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ՝ աշխատանքի և կյանքի Ձեր մեծ փորձը, խորը և բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք և արդյունավետ կատարման կարևորագույն գրավականներից:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Սարգսյան, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում և ամենայն բարիք»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն ակնկալում է բոլորի աջակցությունը՝ ապագա կարևոր հաղթանակներին
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին