Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից. Բաղդասարյան
«Հրայր Թովմասյանն ունի պատասխանատվության բարձր զգացում, երբեք չի թաքնվել իր գոծընկերների թիկունքում, երբեք չի վախեցել ու ունեցել է խիզախություն իր կարծիքն արտահայտելու»,- խորհրդարանում Սահմանադրական անդամի նշանակման հարցի քննարկման ժամանակ՝ Հրայր Թովմասյանի մասին այսպես արտահայտվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նա պատիվ է ունեցել հեղինակելու և Երևանի մասին օրենքը, և սահմանադրական փոփոխությունների հեղինակներից մեկն է։ Կարծում եմ, որ նա կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով՝ «ճշմարտությունն ընկերությունից վեր է»»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Շարմազանովը կոչ արեց բոլորին, անկախ քաղաքական նախասիրություններից, համախմբված, միասնական ձայն տալ Հրայր Թովմասյանին։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում ողջունեց դատական համակարգի բոլոր նշանակումները։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին՝ նշեց, որ լիովին վստահում են նրա իրավաբանական, մասնագիտական գիտելիքներին ու կարողությանը։
Հանրապետական խմբակցությունից ելույթ ունեցավ Վահրան Բաղդասարյանը։
«Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից։ Մենք անընդհատ պետք է անհանգստացնենք նրան։ Որախ ենք, որ նման մասնագետ ենք գործուղում ՍԴ»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը շարունակում է քննարկել ՍԴ անդամի նշանակման հարցը
- Արման Սաղաթելյան. Բաց թողնենք Թովմասյանին դեպի իր տարերքը
- Գևորգ Կոստանյանի ձոնը՝ Հրայր Թովմասյանին
- Պիտի ասեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ հաղթեց. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը չի հերքում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը
- Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան