«Ելք»-ի դիրքորոշումը՝ դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանն, ավելի հիմնավոր դարձավ. Փաշինյան
«Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում ԱԺ ամբիոնից հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով որևէ էներգիա չպարունակող տեքստով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ ապրիլից հետո կարելի՞ է փոփոխությունների սպասել, պատգամավորն ասաց՝ երկիրն այն վիճակում է, որ փոփոխություններ պետք է սպասել ցանկացած պահի, եթե ՀՀ ժողովուրդը կայացնի այդ որոշումը։
«Մենք հասկանում ենք նաև, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա, մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելապես նպաստել դրան»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանը նաև շեշտեց, որ երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը՝ դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանն, ավելի հիմնավոր դարձավ։
Հարակից հրապարակումներ`
- Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան
- ԱԺ-ում ՀՀ նախագահ են ընտրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին