Եթե պետք լինի, կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ ՀՀ վարչապետ դառնա. Սեյրան Սարոյան
«Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս ազգը քաշվածա: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի: Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետության մասին թեմային:
Նա շեշտեց, որ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը վա՞տ է աշխատում, հետաքրքրվեցին լրագրողները: Սարոյան նկատեց, որ վերջինս լավ տնտեսագետ է, բայց մենք ղարաբաղյան խնդիր ունենք. «Էդ վիճաբանության մեջ միջազգային ատյաններում ով պետք ա մտնի, ով»:
Սեյրան Սարոյանը նաև հայտարարեց, որ եթե պետք լինի, կհամոզի Սերժ Սարգսյանին, որ ՀՀ վարչապետ դառնա, չի էլ մտածել՝ բացի նրանից ում կցանկանար տեսնել այդ պաշտոնում:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնելու, Սարոյանն ասաց. «Կրակն ընկա՞վ: Տղայական բազա՞ր ա, բերնից բան հելավ, պիտի անի: Քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա»:
Սարոյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ում այս թեմայով որևէ քննարկում չի եղել:
«Ես մի անգամ ասել, նորից եմ կրկնում, սաղ ազգով Աստված պիտի կանչենք, որ էդ մարդը մենակ գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ ա ըլնելու»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն ի հեճուկս Ալիևի՞ է դառնալու վարչապետ, նա արձագանքեց. «Ալիևը տուտ պրիչոմ, որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ: Ըտենց 100 հատ ունե՞նք , նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում»,- հարց ուղղեց նա:
Անդրադառնալով արտագաղթի թեմային, Սարոյանն ասաց. «Էթում են էլ, գալիս էլ են: Էնքան ընկերներ ունեմ, որ գնում են, գալիս են, օդի միջից չեմ ասում: Գնա Մարտունի, տես՝ բոլոր տղամարդիկ էլ տունն են»:
Ըստ Սարոյանի՝ աշխատանք կա, բայց բանվոր գտնելն անգամ դժվար է. «Հլը շինարարություն արա, ընգի, բանվոր ման արի: Թե կարանաս ճարես, գլուխդ կգովես»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով
- «Ելք»-ի դիրքորոշումը՝ դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանն, ավելի հիմնավոր դարձավ. Փաշինյան
- Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան