Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ դրա համար ամաչեմ. Հրայր Թովմասյան
«Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում իմ՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», - Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ ով որպես թեկնածու առաջադրվել է ՍԴ անդամի թափուր պաշտոնում։
Ինչ վերաբերում է գործընկերների էմոցիոնալ ելույթներին, թեկնածուն ասաց, որ հաճելիորեն զգացված է այդ ամբողջի համար։
«Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար երբևէ ամաչեմ, ես չեմ արել ոչինչ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ։ Այս դահլիճում, անկախ նստած տեղից, քաղաքական հայացքներից, մասնագիտությունից, սեռից, տարիքից, կա մի համախմբվածություն, բոլորը համակարծիք են մի հարցի շուրջ, որ Սահմանադրականության գերակայության ապահովումը ու արդարադատության որակի բարձրացումը Հայաստանի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին է։ Ես վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, ես կներդնեմ իմ ողջ ներուժը, իմ գիտելիքները մեր երկրում այս խնդիրների լուծման ապահովման համար», - նշեց Հրայր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից. Բաղդասարյան
- Խորհրդարանը շարունակում է քննարկել ՍԴ անդամի նշանակման հարցը
- Արման Սաղաթելյան. Բաց թողնենք Թովմասյանին դեպի իր տարերքը
- Գևորգ Կոստանյանի ձոնը՝ Հրայր Թովմասյանին
- Պիտի ասեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ հաղթեց. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին