Կասեցվել է բրազիլական ծագման 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելու դեպքեր. Արաբական միացյալ էմիրություններից 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանի Դաշնությունից 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս և չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արևածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 128.5 կգ «Բիգ Ռեդ» մաստակ, Ուկրաինայից 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից 1018 կգ պանրի տեսականի:
ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդ» մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ ՌԴ-ից 23 տ սոյայի ներկրումը՝ տնետասավորղի հարկային մարմնում գրանցված չլինելու պատճառով:
Ֆրանսիայի Հանրապետությունից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբեկտի գործունեությունը
- Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել
- Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը
- Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- ՍԱՊԾ. Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
- Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին