Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը
Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պատականացման որոշումը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016 մարտ 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում էին հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը գերագույն վարչական դատարանում բողոքարկել էր նախարարների խորհրդի որոշումը: Դատարանն էլ կառավարության որոշումը չեղարկելու վճիռ է կայացրել՝ հղում անելով սեփականության իրավունքի պաշտպանության գործերով Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաների (ՄԻԵԴ) կայացրած վճիռներին:
Դատարանը գործի քննության ընթացքում հարցադիմում էր ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարություն՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եկեղեցու պետականացման պատճառների, հետագա շահագործման նպատակների մասին: Սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել դատարանի հարցմանը:
Նշենք, որ եկեղեցին թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել և 2015 թվականից փակ է մինչև այսօր: Եկեղեցու տարածք մուտքն արգելված է, քանի որ այն գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակին
- Բայդեմիր. Մեր հայ եղբայրները պետք է իրենց զգան Սուրբ Կիրակոս եկեղեցու տերերը
- «Թե ինչու՞ թուրքերը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հնչեցրած աղոթքը մեծ շոու չսարքեցին»
- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերակառուցվել և վերաբացվել է առանց Թուրքիայի մի գրոշ օգնության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան