Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով
Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացել է գրություն, որ Արմեն Սարգսյանը 2015 թվականից ՀՀ քաղաքացի է ու այդ փաստաթղթերի վրա որևէ ավելացնելու բան չկա: Մնացածն արդեն մեկ քաղաքական ուժի մտահոգություն է։ Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, մենք այդ հարցում ունենք կոնսենսուս մինուս մեկ, և ինչպես ես ասեցի, եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովը նշեց, որ, որ կան գործիչներ, որոնք անընդհատ քննադատել են և դեռ քննադատելու են՝ անկախ նրանից, թե ինչ կամ ում են քննադատում:
Հարակից հրապարակումներ`
- Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան
- ԱԺ-ում ՀՀ նախագահ են ընտրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան