Ալեքսանդր Դոմագարովը հայտարարել է Մոսսովետի թատրոնից հեռանալու մասին
Ռուս դերասան Ալեքսանդր Դոմոգարովը հայտարարել է, որ դիմում է գրել Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնից հեռանալու մասին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին դերասնը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քանի որ ինձ հանել են բոլոր ներկայացումներից, ի ուրախություն իմ բոլոր «գործընկերների», դիմում եմ գրել։ Այն դեռ ստորագրված չէ, հարգելի գործընկերներ, բայց այն կստորագրվի՝ անգամ իրավաբանորեն»,- գրել է Դոմոգարովը։
Դերասանն ընդգծեց, որ նա կկատարի բոլոր պայմանավորվածությունները թատրոնի հետ: