«Հրապարակ». Հակոբ Հակոբյանը քանդում է Ամուլսարը
«Հրապարակ»-ը գրում է, թե ԱԺ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բառի ամենաիսկական իմաստով, քանդում է Ամուլսարը:
Նրա ընկերությունն է մրցույթը շահել ու այս օրերին քանդում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը` էկոլոգիական աղետի դուռ բացելով եզակի առողջարանի համար: Քանդում, հողը տեղափոխում են այլ տեղ, «պլաշչադկա» պատրաստում, որ հանքից հանված ոսկու հումքը լցվի այնտեղ:
«Հակոբ Հակոբյանը, ի դեպ, իր աշխատողներին «կորտոլի» փող չի տալիս. վարորդներն օրական 30 հազար դրամ են վաստակում՝ ամիսը համարյա 900 հազար, աշխատում են առանց կիրակի, օր ու գիշեր օրհնում են «Լիդիան ինթերնեյշնլին», որ աշխատանքային պայմանագիր է կնքել Հակոբյանի հետ: Ի դեպ, բնապահպանության նախարարության պահանջով՝ տեղափոխված հողը պետք է հետագայում կրկին հետ բերվի-«դարձվի» Ամուլսար»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան