Հասարակություն 20:06 05/03/2018 Հայաստան

Լիոնի քաղաքապետը այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ  Ժորժ Կեպենեկյանը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը  հանդես են եկել ելույթներով: Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

«Մեծապես կարևորելով մեր երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատում եմ Երևանի և Լիոնի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր անկեղծ պատրաստակամությունը: Լիոն քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Առանձնակի ուզում եմ նշել, որ այս հարցում շատ մեծ է անձամբ պարոն Կեպենեկյանի ավանդը:

Մենք հաջող համագործակցության օրինակներ ունենք նաև ֆրանսիական մի շարք քաղաքների հետ և կարևորում ենք տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը՝ ֆրանսիական մեր գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում: 2016թ. Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ համաժողովի համատեքստում Երևան-Լիոն համագործակցության ծավալները ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու երկուստեք համագործակցության ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում առանձնակի կարևորել է նաև Լիոնի  հայ համայնքի ներդրումը:

Հատկանշելով, որ այս տարի համայն հայության մայրաքաղաք Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրել է կրկին այցելել Երևան և դառնալ  հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը:

«Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ ու հատկապես Ձեզ՝ հարգարժան իմ գործընկեր պարոն Կեպենեկյան, որ կրկին այցելեք Երևան ու դառնաք համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը: Վստահ եմ, սա նաև լավ առիթ կարող է դառնալ նոր ծրագրերի մշակման և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանը կհյուրընկալի նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչն իսկապես մեծ իրադարձություն է: Վստահ եմ, որ այն ևս մեկ խթան կդառնա համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Համոզված եղեք, որ մենք միշտ բաց և պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել և խորացնել տարիներ ի վեր մեր երկու քաղաքների միջև հաստատված  կապերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների: 

«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար:

Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», - նշել է Լիոնի քաղաքապետը:

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:

Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի, ինչպես նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ժորժ Կեպենեկյանն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լիոնի քաղաքապետը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել սարկավագական ձեռնադրություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 24-ին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի  դեմ բոլոր 4 գործերով  պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Օպերայում հանդես են գալիս համաշխարհային աստղեր
Աղբյուր` Panorama.am
11:28
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք,...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան
«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու...
Աղբյուր` Panorama.am
11:06
Որքան զսպող, բարձր տուրքերի դրույքաչափեր են սահմանվում, այնքան վայրի կառուցապատումը դառնում է ավելի անզուսպ. Մանուկ Սուքիասյան
«Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը՝ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքներն են»,-ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}