Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, ես ինձ համարում եմ իշխանափոխության երաշխավորը. Փաշինյան
«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ: Եթե կպարզվի, որ խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, մենք ստիպված կլինենք արձանագրել ստատուս քվոն»,-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, այդ գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում, երբ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած է լինելու: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում նա ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու: Մեր հնարավոր գործողությունները կարող են հիմնված լինել բացառապես ժողովրդի կամարտահայտության վրա: Եթե կլինի ժողովրդի կամարտահայտություն, այո, այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք այդ կամարտահայտությունն իրականություն դարձնելու համար: Եթե չլինի ժողովրդի կամարտահայտություն, իշխանափոխությունն անհնար կլինի»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի հայտարարություններն ակնհայտ են դարձնում՝ Հանրապետականը վարչապետի պաշտոնում պատրաստվում է առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան