Հովսեփ Մեսրոպյան. Ուզում ենք Բուենոս Այրեսում ավելի ներկայացուցչական կազմ ունենալ
Հայաստանի լողորդները նոր մրցաշրջանը սկսել են հունվարի 8-ից՝ լողավազաններն աշխատելու առաջին օրվանից: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ հավաքականները մարզվում են օրը երկու անգամ. առավոտյան՝ Գրանտ սպորտի և Ռեբոկի լողավազաններում, որոնց ղեկավարության հետ պայմանավորվածություն կա և երեկոյան՝ իրենց ակումբներում.
«Մարզական միջոցառումների օրացուցային պլանի առաջին մեկնարկն ապրիլ ամսին է: «ԴԴԴ» մարզահամալիրում ավանդաբար կանցկացվի երեխաների լողի բաց առաջնություն, որին կմասնակցեն հանրապետության պատանի լողորդները բոլոր ակումբներից (2003 թ. ծնված և փոքր):
Ապրիլի 26-28-ը Գրանտ սպորտի 50 մ լողավազանում կանցկացվի ՀՀ լողի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով կթարմացվի հավաքական թիմերի կազմը եւ կընտրվեն այն լավագույն մարզիկները, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնություններում, Արգենտինայում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում եւ աշխարհի մեծահասակների առաջնությունում:
Եվրոպայի առաջնությունները վարկանիշային են: Ճիշտ է, արդեն ունենք երկու լողորդ` Արթուր Բարսեղյան և Անի Պողոսյան, որոնք անցյալ տարի պատանեկան աշխարհի առաջնությունում ձեռք են բերել Բ վարկանիշ, սակայն մենք դրանով չենք ուզում բավարարվել եւ փորձում ենք Բուենոս Այրեսում ունենալ ավելի ներկայացուցչական կազմ: Պատանի լողորդները մայիսին Վրաստանում հանդես կգան միջազգային մրցաշարում, ուր կմեկնեն «ԴԴԴ»-ի առաջնության հաղթողները:
Մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաջող հանդես եկող հավաքական թիմի մարզիկների հետ կտարվի լրացուցիչ աշխատանք՝ նախապատրաստելու Տոկիո 2020-ին»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան