Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես կգա Երևանում ու Մոսկվայում
«Էլլան Երևանից» կամ էլ «Խորհրդային միության Ջազ Լեդին»: Այսպես էին կոչում Տաթևիկ Հովհաննիսյանին դեռ Խորհրդային տարիներին՝ 1980-ականների վերջին: Բեմում նրա հայտնվելը տպավորել էր ոչ միայն ԽՍՀՄ հանդիսատեսին ու երաժիշտներին. շուտով նա հաստատվում է ԱՄՆ-ում:
«Ամերիկայում լինել ջազմեն, արդեն մարտահրավեր է»,- մի առիթով ասել է հայկական ջազի լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը:
Նա հաջողությամբ է ընդունում ու իրականացնում այդ մարտահրավերը:
Մայիսի 27-ին երգչուհին հանդես կգա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերի արժեքն է 5-20 հազար դրամ: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ: Մինչ այդ մայիսի 25-ին նա հանդես կգա Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Հայաստանից հետո նա համերգներ է նախատեսում Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 15 տարվա ընթացքում դա կլինի երկրորդ խոշոր համերգը:
Վերջին անգամ երգչուհին Հայաստանում համերգով հանդես է եկել 2014-ին՝ Երևանում, Գյումրիում և Արցախում:
Հարակից հրապարակումներ`
- «Սքանչելի ճանապարհ, սքանչելի գեղեցկություն». Տաթևիկ Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Արցախում
- Տաթևիկ Հովհաննիսյանը էթնիկ երաժշտության, Կոմիտասի ու մշակութային շոկի մասին
- Խորհրդային ջազ վոկալի «թագուհի» Տաթևիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
- Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես է գալու Հայաստանում և Արցախում