Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում. ԱՎԾ
2018թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկումով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. փետրվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 104.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%:
Վիճակագրության համաձայն՝ 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 104.6%, ծառայությունների սակագներինը` 101.6%, իսկ հունվար-փետրվարին 2017թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 103.1%, 104.0%, 104.1% և 101.2%:
Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.1-1.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով: