Մեկ տարում բենզինի գինն աճել է 22.2%-ով, դիզելային վառելիքինը՝ 29%-ով
2018 թվականի փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում կոշիկի և հագուստի գները նվազել են համապատասխանաբար 3.8% և 0.9%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային սարքերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, դեղագործական ապրանքների՝ 0.9%, կահույքի և կահավորանքի՝ 1.1%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու 1.2%, գնաճ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2018թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի գինն աճել է 3.6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.4%-ով: 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար՝ 22.2% և 29.0%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.1% և 20.3% գնաճ:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, 4-ում գրանցվել է 0.2-0.9% գնաճ, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանք- ների գները նվազել են 0.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում