Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը
ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից:
ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի է ունեցել այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում:
Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվել է հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:
Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրել է Խորհրդի առաջիկա անելիքները:
Հարակից հրապարակումներ`
- Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել
- Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները երդվեցին
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը
- ԱԺ-ն կընտրի դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին ու պետաիրավական հանձնաժողովի նախագահին
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին