Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին:
Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում