Թիերի Անրին պատրաստ է փոխարինել Արսեն Վենգերին
Բելգիայի ազգային հավաքականի մարզիչ Թիերի Անրին պատրաստ է գլխավորել անգլիական «Արսենալը»։ sport-express-ի փոխանցմամբ՝ այս մասին նախկին ֆուբոլիստը հայտնել է Sky-ի եթերում։ Ներկա պահին «զինագործներին» ղեկավարում է Արսեն Վենգերը։
«Ես չեմ հրաժարվում «Արսենալը» գլխավորելու երազանքից։ Բայց բոլորը մի փոքր առաջ են անցնում իրադարձություններից: Եթե լսեմ այն մարդկանց, ովքեր ասում էին, թե ինչպես ապրեմ, ես այստեղ չէի լինի։ Երբ ես գնացի «Արսենալ» և խաղում էի ձախից, շատերն էին ինձ ասում, «Ինչու՞ ես խաղում տուգանայինից դուրս և գոլեր չես խփում։ Երբ վերադարձա «Արսենալ» 35 տարեկանում, մտերիմներս ասում էին, որ ես միայն կփչացնեմ իմ մասին հիշողությունները։ Բայց ես սիրում եմ այդ ակումբը և կպատասխանեմ «այո», եթե ինձ օգնության կանչեն։ Չեմ կարող ասել, երբ Վենգերը կգնա։ Կարծում եմ, որ Արսենը վերջին խոսքը չի ասել»,- ասել է Թիերի Անրին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան