Արմեն Դարբինյան. Վազգեն Սարգսյանն ինձ մեծ կասկածանքով ընդունեց պետական համակարգում
«Շատ է պակասում Վազգենի շիտակությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ շնորհավորելով նրա ծնունդը:
Դարբինյանը գրել է.
«Վազգենի ծննդյան օրն է այսօր... բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ...
Ոչ մի կեղծ արտահայտություն դեմքին կամ մտքերում. եթե սիրում ու ընդունում էր՝ ապա ամբողջությամբ, սրտի խորքում, եթե չէր ընդունում՝ բռնկվում էր անմիջապես, ու նորից՝ անկեղծության ամենախորը աստիճանի...
Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում՝ վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել... Ամեն ինչ փոխվեց, երբ միասին գնացինք կրակելու.. հետո ֆուտբոլն էր...հետո Բաշ-Ապարանի անձրևն ու ցեխը 1998-ի մայիսի 28-ին. բառիս բուն իմաստով լողացանք այդ օրը ցեխաջրում միասին... Թերահավատությունից՝ Եղբայրություն, սա է եղել մեր համատեղ ընթացքը...
Երկուսիս համար էլ հոգեբանորեն ամենածանրը, իհարկե, Վարչապետության փոխանցումն էր և Վազգենի՝ «Ուզում եմ, որ միասին լինենք»-ը... ես հակաճառում էի ու չէի համաձայնվում... արդյունքում իմ՝ Իր կառավարության կազմում հայտնվելու մասին իմացա «Հայլուր»-ից, հետո «Երազ իմ երկիր, Հայաստանն» էր, որ երգում էինք զուգերգով... շաաատ անգամներ...
Շատ է պակասում Վազգենի Շիտակությունը այսօր մեզ... ամենուրեք... ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԵՂԲԱՅՐ ԻՄ»:
Հիշեցնենք, որ 1997-1998 թվականներին Ա. Դարբինյանը եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, իսկ 1998-1999 թվականներին՝ ՀՀ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին