Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին Ֆրանսիան իր դիրքորոշումը կարտահայտի. Ժոնաթան Լաքոտ
«Առհասարակ ցանկացած նմանատիպ հայտարարություն, որը հակասում է բանակցային գործընթացին, դատապարտելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը։
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան դրա հետ կապված պաշտոնական հայտարարություն տարածեց և հստակ իր կարծիքն ասաց։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը, Ժոնաթան Լաքոտը նշեց. «Դրա հետ կապված ևս Ֆրանսիան իր դիրքորոշումը կարտահայտի, երբ ավելի հստակեցված լինի ամեն ինչ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդ Մարկարով. Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության «մեռած» էին, իսկ երեկ «թաղվեցին»
- Կիրո Մանոյան. Նախագահի հայտարարությամբ Հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր վտանգը զրոյացվեց
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան