Տեղի կունենա Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից մեկը՝ հայերեն թարգմանությամբ: Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:
«Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը երկու դար շարունակ մոլորակի տարբեր հատվածների ընթերցող լայն զանգվածների ամենասիրելի գործերից է: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1938-1939 թթ.: Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետև, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»,- հրատարակչության փոխանցմամբ՝ նշել է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը, ով նաև հայերեն է թարգմանել Ռեմարկի «Երեք ընկեր»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, նաև տեղեկացնում է նաև, որ Վանուհի Բաղմանյանը թարգմանում է Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գործը, որը «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ շուտով ևս կհանձնվի ընթերցողի դատին:
Հարակից հրապարակումներ`
- Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» կներկայացվեն հայ ընթերցողին
- Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից
- Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
- Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն
- Հայերեն է թարգմանվել «Աննա Ֆրանկի օրագիրը»
- Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները
- «Գրքասեր»-ում արդեն հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին