Մեգան Մարքլը կրոնափոխ կլինի՝ հանուն արքայազն Հարրիի
Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլը կրոնախոխ կլինի և անգլիականություն կընդունի: The Sunday Times-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Մարքլը մեծացել է բողոքականների ընտանիքում, գնացել է կաթոլիկ դպրոց և ամուսնացել է հրեայի հետ: Այժմ, ինչպես սպասվում էր, նա կճանաչի անգլիկանիզմը:
Մկրտության արարողությունը տեղի կունենա մարտին Քենսինգթոնի պալատում, և այն կանցկացնի Կանթերբերի արքեպիսկոպոսը:
Ընդգծվում է, որ Հարրիի հետ ամուսնանալու համար պարտադիր չէ, որ հարսնացուն պաշտոնապես փոխի իր հավատքը, սակայն, նա նման որոշում է ընդունել արքայական ընտանիքի և Եղիսաբեթ 2-ի նկատմամբ հարգանքից ելնելով, որը նույնպես ղեկավարում է Անգլիայի եկեղեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան