Սիմոնյանը Մխիթարյանի նախկին մարզիչին աշխատանքի է ընդունել
Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին աշխատանքի ընդունելու մասին:
Թվիթերյան իր միկրոբոլգում Սիմոնյանը ներողություն է խնդրում ռուսական երկու լրատվամիջոցի լրագրողներին՝ լուրը ոչ հաստատելու, ոչ էլ հերքելու համար:
«Ես սպասում էի ահա այս տեսահոլովակին»,-գրել է նա:
Прошу прощения наших ребят из РИА и ненаших из ‘Ведомостей' - они первыми прознали, что нашим ведущим будет Муриньо, но я им это не подтвердила и не опровергла, потому что ждала вот этот ролик. pic.twitter.com/hBpMOjzAV9
— Маргарита Симоньян (@M_Simonyan) March 5, 2018
RT-ի փոխանցմամբ, նա մեկնաբանելու է Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ներկայացնելու է մասնագիտական կարծիքն ու անձնական փորձը:
«Շատ երջանիկ եմ RT-ի թիմին միանալու համար, անհամբեր սպասում եմ այս ամառ Ռուսաստանում անցկացվելիք առաջնությանը»,-ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան