ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ:
Բանկից հայտնում են, որ 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և վճարելով Mastercard և Maestro քարտերով Հայաստանի տարածքում և արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր:
«ԿԻՆՈԺԱՄ» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է.
1. 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ամենօրյա և խոշոր գնումները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկ Mastercard և Maestro քարտերով,
2. Մարտի 10-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր ժամը 12:00-ից մինչև 20:00 ներկայացնել գնումների կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներ և 8.000 ՀՀ դրամից ավելի անկանխիկ վճարման յուրաքանչյուր 4 կտրոնի դիմաց ստանալ կինոթատրոնի 2 անվճար տոմսի հավաստագիր:
Պրոմո-արշավը չի տարածվում Mastercard և Maestro քարտերով ինտերնետ միջավայրում կատարված վճարումների վրա: Միևնույն հաճախորդը կարող է մասնակցել պրոմո-արշավին անսահմանափակ քանակությամբ` ակցիայի ընթացքում մի քանի անգման փոխանակելով անդորրագրերը անվճար տոմսերով:
ՄԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը
- Բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել. ՎՏԲ-Հայաստան Բանկ
- «ՎՏԲ-Հայաստան»-ի Բաղրամյան մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատար է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին