Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը
Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիան հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ: Այս մասին հայտնել է կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարության փոխանցմամբ, Ցզյան Այմինը նշել է, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:
Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ:
Ցզյան Այմինն իր հերթին հավելել է, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան