Խաղալիքների շուկան՝ Հայաստանի ամենառիսկային ոլորտներից մեկը
Հայաստանում խաղալիքների շուկան ամենառիսկային ոլորտներից մեկն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ ոլորտը գտնվում է տեսչական մարմնի ամենօրյա վերահսկողության ներքո:
Նրա խոսքով՝ ոլորտի առավել ռիսկայության մասին է վկայում Հայաստանի տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը: Ըստ նրա՝ 2017 թվականին խաղալիք արտադրող և ներմուծող տնտեսվարող 18 սուբյեկտների մոտ իրականացրել են ստուգումներ, արդյունքում՝ 12-ի մոտ հայտնաբերել են խախտումներ, այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատի, մակնշման բացակայություն:
Նա նաև նշեց, որ 2016 թ-ին խաղալիք ներմուծել է 59 ընկերություն, որից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 4-ը կամ 6.8%-ով: 2017 թ-ին խաղալիք ներմուծած 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել 14-ը կամ 18.4 տոկոսը։
Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ 2018թ-ին ստուգումներ կանցկացվեն 240 տնտեսվարողի մոտ. դրանցից 49-ը խաղալիք արտադրող և ներմուծող ընկերություններն են:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ևս խաղալիքների շուկայում իրականացրել է հետազոտություն՝ տնտեսվարողների և բնակչության շրջանում:
Հարցման արդյունքնում պարզվել է, որ բնակչության 54%-ը խաղալիք է գնում մոտակա խանութից, 26 %-ը՝ խաղալիքների մասնագիտացված խանութներից, 12%-ը՝ մեծածախ խանութներից:
Հարցին՝ խաղալիք գնելիս ինչին են ուշադրություն դարձնում, հարցման մասնակիցների ընդամենը 6%-ն է նշել՝ խաղալիք ձեռք բերելիս պահանջում է անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ, 41%-ը ուշադրություն է դարձնում գնին, 15%-ը՝ մակնշմանը, իսկ հարցվածների 38%-ի համար կարևոր է խաղալիքի արտաքին տեսքը:
Ինչ վերաբերում է տեղեկացվածությանը, թե ինչ վտանգներ կարող են ներկայացնել խաղալիքները երեխաների համար, հարցվածների 61 տոկոսը նշել է, որ դրանք կարող են վտանգ ներկայացնել, բայց ստուգող հարցին՝ կոնկրետ ինչ վտանգներ, հարցվածների միայն 28 տոկոսն է կարողացել թվարկել վտանգների մասին: Վտանգներից, ինչպես նշեց Սիրանույշ Զաքարյանը, հարցվածները, մասնավորապես, նշել են՝ խաղալիքներում թունավոր նյութերի պարունակությունը, երեխաների մոտ առաջացող ինֆեկցիայի, հոգեկան հիվանդությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
- 2017թ-ին խաղալիքներ ներմուծած 76 տնտեսվարող սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը
- Երեխային խաղալիք նվիրելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել
- Հայաստանյան շուկայում խաղալիքները հիմնականում սերտիֆիկացված չեն
- Բաբկեն Պիպոյան. Խաղալիքը գնելուց առաջ պետք է պահանջել անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ
- Անվտա՞նգ են արդյոք Հայաստանում վաճառվող խաղալիքները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում