Հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել նախապայմանների լեզվով. ՀՅԴ գործիչ
ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը համարում է կարևորագույն ձեռքբերում: Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք շատ հետևողականորեն պահելով «ոչ»-ի մեր շարժումը՝ կարողացանք տանել կառուցողական դաշտում: Արդյունքները գուցե մի քիչ ուշ, բայց ոչ ուշացած արձանագրվեցին: Կարելի է սխալվել, բայց պետք է նաև խիզախություն ունենալ շտկելու այդ սխալները: Թուրքիայի դեմքը շատ ակնհայտ դարձավ: Այդ երկիրը շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգերից: Մենք կրկին հասկացանք, թե ում հետ գործ ունենք: Հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել նախապայմանների լեզվով»,- ասաց դաշնակցական գործիչը:
Արմեն Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ն չի մերժում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելը, սակայն ասում է, որ հայ ժողվուրդն ամենամեծ զիջումն է անում, երբ հարաբերությունների հաստատումը չի պայմանավորում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդ Մարկարով. Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության «մեռած» էին, իսկ երեկ «թաղվեցին»
- Մեկ տասնամյակ տևած հայ-թուրքական «ֆուտբոլային խաղն» ավարտվեց՝ անհայտ հաշվով
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»