«Մատենադարան» տնօրենի պաշտոնի համար դիմում է ներկայացրել մեկ թեկնածու
«Մատենադարան» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգի 2.1 կետի՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել է մեկ դիմում: Հիմնադրամի պաշտոնական էջի փոխանցմամբ, դիմում է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթը տեղի կուենան վաղը՝ մարտի 6-ը: Թեկնածունները դիմում ու այլ պահանջվող փաստաթղթերին կից պետք է ներկայացնեին նաև Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր:
Վ. Տեր-Ղևոնդյանը 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
2012 թ.-ից եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, 2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին