Էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը. փոխնախարար
«2015-ին կատարված Սահմանադրության փոփոխություններով փոխվեց հանրաքվեի ինստիտուտի էությունը»,- խորհրդարանում Հանրաքվեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ նախագծով առաջարկում է, Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը և կառավարությանը, այլև 200 հազար քաղաքացիներ:
«Ինչպես նաև նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ներկայացվել ԱԺ 50 հազար քաղաքացիների կողմից, եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին միավորվելով ևս 300 հազար քաղաքացի, նախագիծը դրվում է հանրաքվեի: Սա նույնպես նորույթ է: Երրորդ՝ նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին ՀՀ անդամակցության հարցերը ներառյալ նաև այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաև Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով հստակ սահմանվում է, որ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանադրական օրենք է:
«Հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու։ Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի և «ոչ»-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում։ Կմտցվի հանրաքվեին էլեկտրոնային ստորագրությամբ մասնակցելու հնարավորություն»,- եզրափակեց զեկուցողը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան