Գյումրին` մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից
Մայիսյան տոներին ընդառաջ, քանի դեռ չեն թանկացել ավիատոմսերը և հյուրանոցներում դեռևս կան ազատ համարներ, ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը Skyscanner և Biletix ճամփորդական ընկերությունների հետ միասին ընտրել են ոչ ծախսատար և ուղևորության համար հետաքրքրիր մի շարք ուղղություններ:
Ցանկում ներառվել է 5 ուղղություն, այդ թվում՝ Գյումրի քաղաքը:
Ըստ աղբյուրի՝ ռուս զբոսաշրջիկները Գյումրի կարող են գնալ առանց վիզայի, իսկ ավիատոմսի գինը կազմում է 11000 հազար ռուբլի (մոտ 95 հազար ՀՀ դրամ):
Զբոսաշրջիկները Գյումրիում կարող են իրենց գրպանին հարմար հյուրանոցներ գտնել՝ վճարելով 1700 ռուբլի (մոտ 14 հազար դրամ ) երկտեղանոց համարի համար:
«Եվ մեկ առանց վիզայի և էժան ուղղություններից մեկը Հայաստանն է, որը հայտնի է իր խորովածով, լավաշով և կոնյակով: Գյումրին հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:
Գյումրի այցելության համար պարտադիր վայրերից կառանձնացնեմ հայկական համեղ ուտելիքներով քաղաքային շուկան, քաղաքապետարանի շենքի առջև գտնվող Ազատության հրապարակը, որը երեկոյան գեղեցիկ լուսավորված է, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի անվան բուլվարում գտնվող վերնիսաժը, խաչքարերի ծառուղին, ինչպես նաև Թատերական հրապարակը՝ հայտնի գյումրեցի Ֆրունզե Մկրտչյանին նվիրված անսովոր արձանով»,- ասում է Ռուսաստանում Skyscanner-ի զարգացման մենեջեր Դմիտրի Խավանսկին:
Նա նաև նշում է, որ եթե զբոսաշրջիկները մայիսյան տոներին ավելացնեն ևս մի քանի օր, ապա Գյումրիից 2,5 ժամում կարող են հասնել Սևան, որը Կովկասի խոշորագույն, բարձրադիր լիճն է: Այնտեղ կարելի է սիգ ճաշակել:
Գյումրիից բացի, ռուս զբոսաշրջիկներին առաջակվում է մայիսյան տոներն անցկացնել Մինսկում, Քիշնևում, Քյոլնում և Վիլնյուսում:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում մտածելակերպ փոխող ծրագիր են իրականացնելու
- Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան