Զիդան. Նեյմարի բացակայությունը ազդեցություն չի ունենա «Ռեալի» վրա
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան խաղի մասին:
«Նեյմարի բացակայությունը ոչինչ չի փոխի: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս գալու մեկ այլ ֆուտբոլիստ, ով ցանկանում է, թե ինչ կարող է անել: Դա կարող է ինչ-որ բան փոխել խաղում, բայց ոչ մեր պատրաստվածության առումով:
Ես այստեղ եմ արդեն երկու տարի: Ղեկավարել այս թիմը միշտ դժվար է: Ֆուտբոլիստները միշտ ցանկանում են խաղալ: Որոշումներ կայացնելը՝ մի աշխատանքի մի մասն է: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել վաղվա խաղի համար թիմի ընտրության հետ կապված: Վաղը բարդ օր է լինելու թիմերից մեկի համար, բայց սա ֆուտբոլ է: Վստահ եմ, որ մենք կպայքարենք»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիդանը:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկանում ենք շարունակել նույն ոգով. Զիդան
- Զիդանը կրկին կիսվել է Ռոնալդուի մասին իր կարծիքով
- Զիդանը հոգնել է «Ռեալի» մասին քննադատություններից
- Զիդան. Հիմա «Ռեալին» նորեկներ պետք չեն
- Զիդան. «Ինձ աչքով են տվել»