Ռիչարդ Միլս. Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք. «Ժամանակ»
Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առևտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան: «Ժամանակ» թերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին:
«Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ»,- նշել է դեսպանը:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները