Կանխվել է «Մարիաննայի» կաթնաշոռային պանիրների վաճառքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում նե, որ «Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:
Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները:
Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը: