Սերգեյ Մինասյան. Սումգայիթյան վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ
30 տարի առաջ` 1988թ. փետրվարի վերջին օրերին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, Ադրբեջանի իշխանություններն արձագանքեցին Սումգայիթում և Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված կոտորածներով ու բռնություններով: Այս մասին հայտարարել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը՝ ելույթ ունենալով Բուխարեստում Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Դեսպանը նաև հավելել է , որ այդ ողբերգալի իրադարձությունները 30 տարի անց այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարման չարժանացան միջազգային հանրության կողմից, իսկ վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ, որն էլ ծնեց հայ ժողովրդի դեմ գործված նոր հանցանքներ, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծվաց պատերազմ, որից ազատատենչ Արցախը դուրս եկավ հաղթանակած՝ կերտելով իր անկախությունը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մարտի 4-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել հոգեհանգստյան պաշտոն: Դրանից հետո Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից ծաղկեպսակներ են տեղադրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ում տարածվել է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը
- Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Բեյրությում
- Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդի ոչնչացման ադրբեջանական քաղաքականության դրսևորում էր. հայտարարություն
- Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունեց
- Սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է. Ռուստամյան
- Նալբանդյան. Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին