Շարմազանով. «Մադաթովի և Լորիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից»
«1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետև Հայկական մարզի ստեղծումը կարևոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով և Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը՝ ելույթ ունենալով հայ-ռուսական միջազգային համաժողովում:
Հիշեցնենք՝ Երևանում այսօր մեկնարկել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովը: Միջոցառումը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական և կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունները:
Շարմազանովն ընդգծել է, որ հայերը և ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
«Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լորիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի և Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից»,-նշել է խորհրդարանի փոխխոսնակը:
Նա նշել է, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե մշակութային ուղղություններով և բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան