Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին վիրահատություն է սպասվում
Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերին: Մոտ ժամանակներս մարզիկին Երևանում կվիրահատեն:
«Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Սերգեյ Միքայելյանը:
Վիրահատությունից հետո մի քանի շաբաթ նա հենափայտերով կքայլի, ձեռքերի վարժություններ կանի, դրանից հետո կսկսի ինքուրույն քայլել:
«Կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում և այլ մարզաձևերում»,-ասել է մարզիկը:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը, ով նաև Սերգեյի հայրն է, հայտնել, որ մարտի 10-11-ն Աշոցքում կանցկացվի պատանիների և երիտասարդների հանրապետական մրցաշար, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (FIS) օրացուցային պլանի մեջ:
«Նոր մրցաշրջանը նախատեսում ենք սկսել մայիսի 10-ից»,- ասել է մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան