Սիրիայում ռուսական օդանավ է վթարի ենթարկվել
Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական Ан-26 ինքաթիռը: «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, գրում է, որ օդանավում եղել է 26 ուղևոր, անձնակազմի 6 անդամ: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելիս: Ինքնաթիռը բախվել է գետնին, նախնական տվյալներով վթարի պատճառը հնարավոր է տեխնիկական անսարքությունը լինի:
Ինքնաթիռի վրա կրակ չեն բացել: ՊՆ հանձնաժողովն ուսումնասիրում է կատարվածի պատճառների բոլոր հնարավոր տարբերակները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում