Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մասնակի կասեցման նախագիծը: Խոսքը վերաբերում է մարտի 1-ին ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա, պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով։
«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը։ Առավել ռիսկային հոգեմետ և հակաբիոտիկ դեղերի համար դեղատոմսերը ներդրվել են մարտի 1-ից, հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, և արդեն հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց առավել ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին: «Խնդրում եմ ուշադիր լինել, ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են, և դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադիր եղեք, որպեսզի դա բուտաֆորիա չդառնա»,- դիմելով փոխնախարարին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու նստելը մեկ է, իջնելը՝ երկու
- Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է
- «Դեղերի մասին» օրենքը դեղատոմսով կամ առանց դրա դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջ չի սահմանում. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա