Թաներ Աքչամ. Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց. 168 Ժամ
«Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Malumu Ham Etmek», ինչը նշանակում է՝ «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հայ-թուրքական չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշմանը:
Թաներ Աքչամը նշել է. որ արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ Էրդողանը այցելեց Բաքու և ելույթ ունեցավ Ադրբեջանի խորհրդարանում:
«Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի նման հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,- ասել է Թաներ Աքչամը:
Նրա կարծիքով, Հայ-թուրքական արձնագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց և զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները