Գյումրիում մտածելակերպ փոխող ծրագիր են իրականացնելու
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հյուրերը վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու է Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:
Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը:
«Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ ՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում